ԵՄ-ի «բանկային միության» նախագիծը սեպտեմբերին պատրաստ կլինի. Բարոզու

22:34 • 26.07.12

ԵՄ-ում բանկային կարգավորման միասնական համակարգի վերաբերյալ առաջարկությունները կարող են համակարգվել արդեն այս տարվա սեպտեմբերին, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ`այսօր Աթենքում հայտարարել է Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոuն:

«Եվրոպական Հանձնաժողովը ինտենսիվ աշխատում է բանկային միություն ստեղծելու ուղղությամբ: Սեպտեմբերի սկզբին մենք առաջարկ կանենք, որը վերաբերվում է վերահսկողության միասնական մեխանիզմին»,- ասել է Ժոզե Մանուել Բարոզոuն:


Նրա խոսքով, եվրոպական իշխանությունները ամեն բան կանեն, որ պահեն եվրոգոտու կայունությունը:
ԵՄ իշխանությունները վերջին ամիսների ընթացքում աշխատում են ինքնիշխան պարտքի և բանկերի անբավարար իրացվելության խնդրի վրա:

Խնդիրները շաղկապված են, քանի որ բանկերը գնում են երկրների սուվերեն պարտքը, իսկ ԵՄ-ի տրամադրած միջոցները, որոնք ուղղված են որոշ երկրների բանկային համակարգի «փրկությանը», ինչպես Հունաստանի պարագայում, որոշ դեպքերում գրվում են որպես ազգային պարտք:


Եվրոգոտու արդեն հինգ երկիր (Հունաստան, Իռլանդիա, Պորտուգալիա, Իսպանիա և Կիպրոս) դիմել են Եվրոմիության աջակցությանը ֆինանսական խնդիրները հաղթահարելու համար: