Kill Kiril. FEMEN-ի կիսամերկ ակտիվիստուհին հարձակվել է պատրիարք Կիրիլի վրա
Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ուկրաինական FEMEN շարժման անդամներից մեկը կիսամերկ վիճակով հարձակվել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի վրա` բղավելով «Հեռացի՛ր»:
Միջադեպը տեղի է ունեցել պատրիարքի` Կիևի Բորիսպոլ միջազգային օդանավակայան ժամանելուց հետո, այն պահին, երբ հոգևորականը ինքնաթիռից իջել է և ուղղվել լրագրողների մոտ, գրում է «Կոմերսանտ»-ը:
Բացի հեռանալու պահանջից, ակտիվիստուհու մարմնին գրված է եղել Kill Kiril (սպանել Կիրիլին): Սակայն, պատրիարքի թիկնազորն անմիջապես հեռացրել է կիսամերկ կնոջը, իսկ հոգևորականը ոչ մի կերպ չի արձագանքել միջադեպին:









