Ռուսաստանում քննչական մեկուսարանի տեսախցիկը ուրվական է ֆիքսել
ՌԴ Կեմերովոյի շրջանի Մեժդուրեչինսկ քաղաքում փորձում են վերծանել քաղաքային քննչական մեկուսարանի տեսագրած հանելուկային պատկերը, հաղորդում է vesti.ru-ն:
Տեսագրության կադրերում երևում է ինչ որ տձև բան, որը նման է ուրվականի:
Ուրվականը առանձնանաում է իր ճշտապահությամբ, այն միշտ գալիս է միևնույն ժամին: Ասում են, որ այդ նույն մենախցում տարիներ առաջ անհասկանալի պատճառներով մարդ էր մահացել:
Սակայն ոստիկանական բաժանմունքում, չեն հաստատում ուրվականի տեսանկարահանման փաստը, և vesti.ru-ին չեն բացատրել, թե ինչպես է քննչական մեկուսարանի տեսախցիկի ֆիքսած նյութը հայտնվել հեռուստատեսության տրամադրության տակ:









