Վրաստանում ջերմաստիճանը ռեկորդ է սահմանել

18:39 • 26.07.12

Կենտրոնական Վրաստանում այսօր գրանցվել է այս տարվա ամենաբարձր ջերմաստիճանը` +41:

Այս մասին, «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, լրագրողներին հայտնել են Եղանակի մոնիթորինգի կենտրոնի մասնագետները:

Մեկ աստիճանով քիչ ջերմաստիճան է գրանցվել Քութաիսի քաղաքում, իսկ մայրաքաղաք Թբիլիսիում օդը տաքացել է մինչև 37 աստիճան:

 

Հիդրոօդերևութաբանների կանխատեսումների համաձայն` բարձր ջերմաստիճանը երկրի ողջ տարածքում կպահպանվի առաջիկա 3 օրերին: Հատկապես շոգ եղանակ է սպասվում Արևմտյան Վրաստանում, որտեղ ջերմաստիճանը կանցնի +40-ից:

 

Վրաստանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ վերջին երկու օրերին բարձր ջերմաստիճանի հետևանքով ավելացել է բժշկի օգնությանը դիմողների թիվը: