Կհեշտացվի Սիրիայի և Լիբանանի հայերին ՀՀ քաղաքացիություն տալու գործընթացը
Այսօր ՀՀ կառավարության նիստում այսօր հաստատվեց այն պետությունների ցանկը, որոնց հայազգի քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կարող է տրվել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Կառավարության այսօրվա նիստում նշեց, որ օտարերկրյա քաղաքացին ՀՀ-ում քաղաքացիություն ձեռք բերելուց հետո անձնագիր պետք է ստանա ՀՀ վիզաների և անձնագրերի վարչությունում:
«Այս որոշման դեպքում Սիրիայի և Լիբանանի մեր հայրենակիցները ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելուց հետո անձնագրեր կստանան ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում»,- տեղեկացրեց Հրանուշ Հակոբյանը:
Վերջինս նշեց նաև, որ այս որոշման ընդունումով կհեշտանա մեր հայրենակիցների՝ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու գործընթացը:









