Ավստրիացի հայտնի պարաշյուտիստը ցատկել է 29 կմ բարձրությունից
Ավստրիացի հայտնի պարաշյուտիստ Ֆելիքս Բաումգարդները իր երկրորդ ստրատոսֆերային թռիչքն է իրականացրել այս անգամ` 29 կմ բարձրությունից, հաղորդում է BBC-ն:
Նա բարեհաջող վայէջք է կատարել Ամերիկյան Նյու-Մեքսիկո նահանգի Ռոսուելլ քաղաքի մոտակայքում:
Ազատ անկման ժամանակ նա կարողացել է 862 կմ/ժ արագություն զարգացնել:
Այս թռիչքը իրականացվել է համաշխարհային ռեկորդի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում, որը մտադիր է սահմանել Բաումգարդները, կամ «Անվեհեր Ֆելիքսը», ինչպես նրան անվանում են հայրենիքում:
Այս տարվա օգոստոսի վերջին նա մտադիր է համաշխարհային nw8 ռեկորդ սահմանել` ցատկելով 37 հազար մետր բարձրությունից:









