Ադրբեջանական փողերով Բաթումիում 5-աստղանի հյուրանոց է կառուցվում

19:49 • 26.07.12

Աջարիայի մայրաքաղաք Բաթումիում ադրբեջանական ներդրումներով կառուցվում է ևս մեկ 5-աստղանի հյուրանոց, հայտնում է Trend.az-ը:

 

«Լոնդոն» հյուրանոցի շինարարությունը պաշտոնապես մեկնարկել է այսօր: Հյուրանոցի հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Բաթումիի քաղաքապետ Ռոբերտ Չխաիձեն, Աջարիայի ֆինանսների ու էկոնոմիկայի նախարար Զաուր Բոլքվաձեն և Նախիջևանի քաղաքապետ Վուգար Սաֆարովը: Հենց Նախիջևանի ներդրումների շնորհիվ էլ կկառուցվի հյուրանոցը:

 

Հյուրանոցը կունենա 60 համար: Շինարարական աշխատանքներն իրականացնում է ադրբեջանական «Գեմի Գայա» ընկերութունը: Ադրբեջանցի ներդրողները շինարարության համար հատկացրել են 10 մլն դոլար: