Երևանում է Լիբանանի «Արին» պարային համույթը

09:39 • 26.07.12

Հուլիսի 27-ին՝ ժամը 19.00-ին, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի Պարարվեստի օրերի շրջանակներում Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դահլիճում տեղի կունենա Լիբանանի «Արին» պարային համույթի համերգը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից:


Տեղեկացնենք, որ հայ բարեգործական ընդհանուր միության երիտասարդական ընկերակցության «Արին» պարային համույթը ստեղծվել է 1960-ական թթ. Լիբանանում: Գործել է ընդմիջումներով՝ Լիբանանի քաղաքացիական պատերազմների պատճառով: Պարախմբի գործունեությունը վերականգնվել է 2001 թ.-ին: 2007 թ.-ից համույթի գեղարվեստական ղեկավարն է Գայանե Մածունեանը:

 

2011 թ. պարախումբը ստացավ «Արին» անվանումը` ի հիշատակ պարախմբի անդամ Արին Չերչյանի: Այժմ խումբն ունի 110 անդամ, տարիքային 7 խմբակ` 6-30 տարեկան, բոլորը անդամները ազգությամբ հայ են:

 

Ամեն տարի մայիս ամսին Բեյրութում տեղի է ունենում «Արին» պարախմբի հաշվետու համերգը: