Լուկաշենկոն հանձնարարել է հարմարեցնել բանակն «արաբական գարնանը»

16:15 • 26.07.12

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հայտարարել է երկրի ռազմական ու սահմանային անվտանգության ամրապնդման անհրաժեշտության մասին` հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, հայտնում է vz.ru-ն:

Ըստ նրա` գլոբալիզացիայի պայմաններում «յուրաքանչյուր բացասական միտում տարածվում է շատ արագ` անկախ աշխարհագրական սահմաններին»:

«Օրինակները բավական շատ են` Մերձավոր Արևելքը, Սիրիան, Իրանը և նրանց նկատմամբ ճնշումը»,- ասել է Լուկաշենկոն` ելույթ ունենալով Զինված ուժերի խնդիրներին նվիրված խորհրդակցությանը:

 

Նախագահն առաջարկել է ներկաներին լսել երկրի պաշտպանության նախարարի` բելառուսական բանակին նվիրված զեկույցը:

«Նրան տրվել են բանակը վերակազմավորելու հստակ հանձնարարականներ, քանի որ մենք տեսնում ենք, որ «արաբական գարնան» ու Սիրիայի իրավիճակն ակնթարթորեն փոխվում է, և բանակը պետք է հարմարեցվի այս վիճակին: Աստված մի' արասցե, մի բան կատարվի»,- հայտարարել է Լուկաշենկոն: