Ռազմական ոստիկանությունը նոր պետ ունի

14:37 • 26.07.12

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ է նշանակվել գնդապետ Սամվել Ղուկասյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:
 

Հիշեցնենք, որ նրա նախորդ պաշտոնակիցը Արմեն Սահակյանը այդ պաշտոնից ազատվեց այս տարվա մարտի 31-ին: Շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ ազատման պատճառը Ռազմական ոստիկանության Երևանի կայազորի շենքում զինվորին ծեծի ենթարկելու հետ կապված միջադեպն էր: