«Муз ТВ» հեռուստալիքը կվերանվանվի «Ю»-ի, իսկ «ПрофМедиа»-ն կհրաժարվի MTV բրենդից
Այս աշնանը հանրահայտ ռուսական, երիտասարդական «Муз ТВ» հեռուստաալիքը եթեր կհեռարձակվի նոր «Ю» անվան տակ, հայտնում է gazeta.ru-ն:
Սակայն անկախ վերանվանումից «Муз ТВ»-ի ներկայումս գործող բոլոր հաղորդումերը կշարունակվեն հեռարձակվել, կփոխվի միայն հեռուստաալիքի արտաքին տեսքն ու մարկետինգային քաղաքականությունը:
Պարբերականը նաև նշում է, որ մեկ այլ մեդիահոլդինգ «ПрофМедиа»-ն եկող տարի կհրաժարվի MTV բրենդից: Նման որոշման պատճառն այն է, որ մեդիահոլդինգ ամեն տարի հետուստալիքի հեռարձակումից ստացվող գումարի 7.5%-ը վճարում է ամերիկյան Viacom մեդիակոնցեռնին` եթերի դիզայնի և մի շարք այլ ծառայությունների համար:
Այժմ «ПрофМедиа»-ն պատրաստվում է միացնել իր ունեցած բոլոր 3 հեռուստաալիքները` ТВ-3, MTV և «2х2» և նոր հոլդինգ հիմնել:










