Ահաբեկչություն Պակիստանում. 9 զոհ
Պակիստանի հյուսիս-արևմտյան Սալարզայ քաղաքի շուկաներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 9 մարդ է զոհվել, ևս 20-ը վնասվածքներ են ստացել, հայտնում է «Բի Բի Սի»-ն:
Քաղաքն Աֆղանստանի հետ սահմանամերձ գոտում է, որտեղ վերջին տարիների ընթացքում արյունալի բախումներ են տեղի ունենում Պակիստանի կառավարական ուժերի և «Տալիբան» շարժման գրոհայինների միջև:
Ավելի վաղ` մայիսին, նույն շուկայում տեղի ունեցած պայթյունի զոհ էր դարձել 20 մարդ:









