Պայթյուն Վորոնեժի Պոգոնովո հրաձգարանում. 2 զոհ, 20 վիրավոր
ՌԴ Վորոնեժի մարզում մարտական նռնակ է պայթել, ինչի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել 20 մարդ, հայտնում է Life News-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Պոգոնովո հրաձգարանում, որտեղ պարբերաբար իրականացվում է ռազմամթերքի ոչնչացում (ուտիլիզացիա): Չպայթեցված նռնակը հրաձգարանում պատահաբար էր մնացել:
Ժամկետային զինծառայողները դրա վրա են կանգնել ռազմամթերքի բեկորները հավաքելու ժամանակ:
«Դեպքի վայր է մեկնել հատուկ խումբ, որը կպարզի կատարվածի բոլոր հանգամանքները»,- հայտնել են Վորոնեժի մարզի Ռազմական դատախազությունից:









