33-ամյա հայաստանցին Ստամբուլում սպանել է ընկերուհուն բռնաբարել փորձած թուրքին

11:47 • 26.07.12

Ստամբուլի Քումքափը թաղամասում հայազգի Գրիգոր Իշխանյանը, ընկերուհու` Սեդա Բեգինյանի. հանդեպ սեռական բռնության փորձ կատարելու պատճառով դանակահարել է իր վարձակալած տան տիրոջը` Ջեմալ Թեզելին. տեղեկացնում է թուրքական Sondakika կայքը:

 

Սպանությունից հետո Գրիգորն ու ընկերուհին փորձել են փախչել, սակայն դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են 33-ամյա տղամարդուն ու նրա 20-ամյա ընկերուհուն:

 

Ըստ նախնական տեղեկությունների` տղան 49-ամյա տանտիրոջը կանչել է զրույցի, նրանց միջև վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում էլ  հայաստանցի երիտասարդը դանակահարել է Ջեմալին:

Հարևանները` աղմուկ լսելով ոստիկանություն են կանչել:

 

Առաջին ցուցմունքում Գրիգորը նշել է, որ Թեզելը փորձել է բռնաբարել ընկերուհուն: