ԵՄ մարդու իրավունքների հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Ստավրոս Լամբրինիդիսը

02:00 • 26.07.12

Եվրոպական Միության մարդու իրավունքների հարցով հատուկ ներկայացուցիչ է դարձել Հունաստանի նախկին արտգործնախարար Ստավրոս Լամբրինիդիսը, հաղորդում է svobodanews.ru-ն:

 

Նրան այդ պաշտոնում նշանակելով՝ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Քեթրին Էշթոնը նշել է, որ նոր պաշտոնի ներմուծումը կոչված է բարձրացնելու իրավապաշտպանական խնդիրների դերը Եվրոպական Միության մեջ:


Բացի Լամբրինիդիսից, այդ պաշտոնին հավակնում էին Ֆրանսուա Զիմերեն` Ֆրանսիայի մարդու իրավունքների հարցով դիվանագիտական ներկայացուցիչը և Աստրիդ Թխորոսը, ով Ֆինլանդիայում եվրոպական հարցերով նախարարի պաշտոնն է զբաղեցնում։