«Նոր ալիք»-ի առաջատարներն են Ուկրաինայի, Իտալիայի, Լատվիայի ներկայացուցիչները. Սուրեն Առուստամյանն 8-րդն է (տեսանյութեր)

10:41 • 26.07.12

Յուրմալայում ընթացող «Նոր ալիք» երգի 11-րդ մրցույթի առաջին օրվանից հետո առաջատարները Ուկրաինայի, Իտալիայի և Լատվիայի ներկայացուցիչներն են: Հայաստանը ներկայացնող Սուրեն Առուստամյանն 8-րդն է` 92 միավոր արդյունքով:


Մասնակիցները երեկ մրցում էին «համաշխարհային հիթ» կատեգորիայում:


Առաջին օրվանից հետո մրցույթում առաջատարն է Ուկրաինայի ներկայացուցիչ Մարիա Յարեմչուկը` 97 միավորով: Հավասար` 96-ական միավորներով 2-3 տեղերը կիսում ե Իտալիայի ներկայացուցիչ Դել Պինտոն և լատվիական "Framest" խումբը:


Այս տարի մրցույթին մասնակցում է 16 ներկայացուցիչ աշխարհի 14 երկրից: Մրցույթը կավարտվի հուլիսի 29-ին:
Մասնակիցները կմրցեն երեք փուլերում` «երկրի հիթ», «համաշխարհային հիթ» և օրիգինալ երգ:


Ընդհանուր մրցանակային ֆոնդն այս տարի կազմում է 100 հազար եվրո, որից 50 հազար եվրոն կտրամադրվի առաջին, 30 հազարը` երկրորդ, իսկ 20 հազարը` երրորդ տեղը զբաղեցնելու համար:


Մրցութային երկրորդ փուլը կկայանա այսօր` ռոք-համերգով:  Նման իրադարձություն «էստրադային» մրցույթում տեղի կունենա առաջին անգամ:
 

Այսօրվա համերգին կմասնակցել ռուսական հայտնի ռոք երաժիշտներ և խմբեր:Գաղափարի հեղինակը մրցույթի նախագահ Իգոր Կրուտոյինն է: