Բլագովեշենսկի հայ համայնքը կօժանդակի ՀՀ էներգետիկայի բնագավառի ներդրումներին

19:13 • 27.07.12

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Ամուրի մարզի դումայի անդամ Գենադի Կուզնեցովի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում եղել է նաև Ռուսաստանի հայերի միության Ամուրի մարզի տարածաշրջանային բաժանմունքի ղեկավար Արթուր Ղազարյանը:


Ըստ ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության՝
հանդիպման ընթացքում քննարկվել են Բլագովեշենսկի հայ համայնքի հետ կապված հարցերը, և հայ համայնքի ներկայացուցիչների միջնորդությամբ և օժանդակությամբ Հայաստանի էներգետիկայի բնագավառում ներդրումների հնարավորությունները:


Պայմանավորվածություն է ձեռք բերվել վերը նշված հարցերի հետագա մասնագիտական քննարկումը կազմակերպել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում: