Նյու Յորքի Բրուկլինի կամուրջի տակ հրեշ է հայտնաբերվել (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի Բրուքլինյան կամուրջի տակ հայտնաբերվել է անհայտ կենդանու դի: «Մանհեթենյան հրեշի» դիակն ունի այլայված դեմք, մազազուրկ մարմին և հինգ մատ, ինչպես մարդու մոտ, գրում է բրիտնական The Sun պարբերականը:
«Հրեշին» հայտնաբերել է լուսանկարիչ Դենիս Ջինլին, երբ քայլում էր կամուրջի տակ:
Հրեշի ծագման շուրջ առաջ է քաշվել մի շարք վարկած` ծովային կրծող է, եփած խոզ, փքված շուն և այլն:
Նյու Յորքի Այգիների տնօրինությունը հայտարարել է, որ դա ընդամենը խոզ է: Սակայն մարդիկ կասկածում են պաշտոնական հայտարարության հավաստիությանը, քանի որ, նրանց խոսքերով՝ խոզը չի կարող ունենալ մարդանման մատներ և ոտքեր:









