CNN-ի նախագահը հրաժարական է տվել
Աշխարհի ամենախոշոր լրատվական հեռուստաալիքներից մեկի` CNN-ի ղեկավար Ջիմ Ուոլթոնը հայտարարել է, որ լքում է իր պաշտոնը: Այս մասին հայտնում է ռուսական LifeNews-ը:
«Ցանցին հարկավոր է նոր ղեկավար և նոր հեռանկարներ», - ասել է նա:
Լրատվական գործակալության նախագահը հրաժարվել է իր պաշտոնից՝ 10 տարի որպես նախագահ աշխատելուց հետո:
54-ամյա ղեկավարը կավարտի իր գործունեությունը 2012 թ-ի վերջին, երբ նրան փոխարինող կգտնեն:









