«Կոլորադոյի հրաձիգը» չի հիշում արած սպանությունները և զարմացած է, թե ինչու է բանտում
«Կոլորադոյի հրաձիգ» Ջեյմս Հոլմսը հայտարարել է այն մասին, չի հիշում որևէ սպանության մասին և ընդահանուր առմամբ իր համար անհասկանալի է, թե ինչու է ինքը բանտում գտնվում, գրում է New York Daily News-ը:
24-ամյա հանցագործը, ով ներկայումս գտնվում է բանտում, մի քանի օր առաջ Կոլորադո նահանագի Ավրորա քաղաքի կինոդահլիճներից մեկում «Խավարի ասպետի վերադարձը» ֆիլմի պրեմիերայի ժամանակ 12 մարդ սպանելու և ևս 58-ին վնասվածքներ հասցնելու մեղադրանքով, ասել է բանտային հսկիչներից մեկին.«Իսկ ինչո՞ւ եմ ես այստեղ, բանտի սնունդն ինձ դուր չի գալիս, ես հրաժարվում եմ այն ուտել»:
«Ուղղակի ապշեցուցիչ է, որ 12 մարդու սպանած հանցագործը դեռ բողոքում է վատ ճաշացանկից»,- նշել է բանտի աշխատակիցներից մեկը:
Այժմ Հոլմսն անվտանգության նկատառումներով պահվում է առանձին բանտախցում, որպեսզի մինչ դատավարության ավարտը պաշտպանված լինի մյուս ազատազրկվածների պատժից:









