Տեղի կունենա «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի բացումը
ՀՀ սփյուռքի նախարարությունում հուլիսի 30-ին տեղի կունենա «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի բացումը, որին կմասնակցի շուրջ 160 պատանի և աղջիկ, այս մասին տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունը:
Ֆրանսիայից, Գերմանիայից, Հոլանդիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, Իրանից, Սիրիայից եկած երիտասարդներին կողջունի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նույն օրը արիտունցիները կայցելեն Երևանի պատմության թանգարան, ապա կմեկնեն Օշական, ծաղիկներ կդնեն Մեսրոպ Մաշտոցի շիրմին:
Արիտունցիները 10 օր կապրեն հյուրընկալ ընտանիքներում, կայցելեն Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ, հանդիպումներ կունենան պետական, արվեստի ու մշակույթի գործիչների հետ, կմասնակցեն համերգների ու այլ միջոցառումների:
Վերջին՝ 4 օրը նրանք կանցկացնեն Աղավնաձորում, որտեղ նրանց համար կազմակերպված է ճամբարային ծրագիր:









