Դավութօղլուն ընդունել է Սիրիայի ժամանակավոր կառավարության հավանական ղեկավարին
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ընդունել է սիրիացի դասալիք գեներալ Մանաֆ Թլասին, ով Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի մանկության ընկերն է եղել:
Պաշտոնական ընթրիքից առաջ Դավութօղլուն և Թլասը կարճատև զրույց են ունեցել լրագրողների հետ:
Հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ: Այդ ընթացքում քննարկվել է թուրք-սիրիական սահմանին քրդերին տեղակայելու նախագահ Բաշար ալ Ասադի սցենարը:
Թլասը նաև Դավութօղլուին տեղեկություներ է տվել Սիրիայի քիմիական զենքի մասին:
«Պետք է քանդվի ոչ թե պետությունը, այլ իշխող ռեժիմը»,- ասել է Թլասը:
Նա համարվում է Ասադի հնարավոր տապալումից հետո Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավարի ամենահավանական թեկնածուներից մեկը:
Նա Բաշար ալ Ասադի համարում էր Սիրիան բարեփոխումներ անելու համար մի շանս, սակայն ժողովրդի դեմ ռազմական գործողությունների սկզբից հետո նա լքել է Սիրիան:









