Դիարբեքիրում զինվորական մեքենա է պայթեցվել

11:54 • 27.07.12

Դիարբեքիրում (Տիգրանակերտ) այսօր զինվորական մեքենա է պայթեցվել, ինչի հետևանքով զոհվել է 2 զինծառայող:
 

Ինչպես տեղեկացնում է «Դողան» գործակալությունը, ահաբեկչությունն իրականացրել են Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները` հեռակառավարվող ռումբի միջոցով:
 

Պայթյունի հետևանքով ևս 2 մարդ վիրավորվել է: Տարածքում զինյալներին գտնելու ուղղությամբ լայնածավալ գործողություն է սկսվել: