Չինաստանի խնդրանքով Լոնդոնում հանվել է Թայվանի դրոշը

12:59 • 27.07.12

Օլիմպիական խաղերի մեկնարկին ընդառաջ Չինաստանի խնդրանքով հանվել է Թայվանի` Լոնդոնի Ռիջենթ-սթրիթում կախած դրոշը, հայտնում է Agence France-Presse-ը:

Հուլիսի 25-ին Թայվանի դրոշը փոխարինվել է Թայվանի Օլիմպիական կոմիտեի դրոշով: Ինչպես հայտնում է London Evening Standard-ը, այս հարցի լուծմանը մասնակցել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունն ու Լոնդոնի օլիմպիական կոմիտեն (LOCOG): Ինչպես հաստատել են ԱԳ նախարարությունից, վերջնական որոշումը կայացրել է Ռիջենթ-սթրիթի ասոցիացիան, որը ներկայացնում է տեղի գործարարների շահերը: LOCOG-ի ներկայացուցիչը նույնպես հայտարարել է, որ վերջնական որոշումն ընդունել է ոչ Օլիմպիական կոմիտեն:

 

1980-ական թվականներին Միջազգային օլիմպիական կոմիտեն արգելել է թայվանցի մարզիկներին հանդես գալ Չինաստանի անունից` Թայվանի առանձնանալուց հետո: Այդ ժամանակից ի վեր, թայվանցի մարզիկները հանդես են գալիս իրենց կղզու Օլիմպիական կոմիտեի դրոշի ներքո, իսկ Չինաստանն էլ շարունակում է կղզին համարել իր տարածքը:

Մեծ Բրիտանիայում Թայվանի ներկայացուցիչը քննադատել է իր երկրի դրոշը հանելու որոշումը: