Կիկաբիձեի մահվան վերաբերյալ լուրերը սուտ են

01:52 • 27.07.12

Ժամեր առաջ վրացական սոցիալական ցանցերում տարածված լուրերը այն մասին, թե հայտնի վրացի երգիչ և դերասան Վախթանգ Կիկաբիձեն մահացել է, իրականությանը չեն համապատասխանում, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով Կիկաբիձեի պրոդյուսեր Սոսո Աբզիանիձեին:


«Ես հենց նոր եմ խոսել Վախթանգի հետ, և նա ասաց, որ իր մահից առաջ կզանգի բոլոր այդ սրիկաներին, որոնք նման լուրեր են տարածում», - հայտարարել է Աբզիանիձեն:


«Վախթանգի հետ ամեն բան լավ է, նա կայտառ է: Մենք այս օրերին Բաթումիում փորձ էինք անում, պատրաստվում էինք: Թբիլիսի նա մեկնել է 2 օրով, Վախթանգը պետք է դիմավորի Կանադայից ժամանող որդուն և վաղը ուզում է ձկնորսության գնալ: Իսկ օգոստոսի 10-20-ը մենք Բաթումիում ներկայացում ենք բեմադրում, որում կխաղա Կիկաբիձեն», - հաղորդել է պրոդյուսերը: