Լոռու և Գեղարքունիքի փոխմարզպետներն ազատվել են պաշտոններից
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Աղվան Վարդերեսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն, այս մասին տեղեկանում ենք Կառավարության տարածած հաղորդագրությունից։
Ղեկավարվելով ՀՀ նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետով՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արտուշ Ղուկասյանն ազատվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն։









