Աբդուլլահ Գյուլն առաջին անգամ կընդունի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին

11:04 • 27.07.12

Այսօր Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գլուլը նախագահական պալատում ընդունելու է Թուրքիայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին. տեղեկացնում է Պոլսի «Մարմարա» օրաթերթը:

 

Նախատեսվում է, որ փոքրամասնությունների ներկայացուցիչները կբարձրաձայնեն իրենց խնդիրների մասին և Գյուլին առաջարկներ կներկայացնեն: Թե ինչ հարցեր կա օրակարգում հայտնի չէ. Հանդիպումն անցնելու է դռնփակ և լրատվամիջոցները հրավիրված չեն:

 

Հայկական համայնքը ներկայացնելու են Պետրոս Շիրինօղլուն, Հայ կաթողիկե համայնքի ներկայացուցիչ Բեռնար Սարըբայը:

 

Հանդիպման գլխավոր կազմակերպիչը փոքրամասնությունների ներկայացուցիչ Լաքի Վինգասն է, ով ղեկավարելու է փոքրամասնությունների պատվիրակությունը: Պատվիրակության կազմում լինելու է ևս 8 ներկայացուցիչ:

 

Մասնակցելու են նաև հրեական, ասորական, բուլղարական համայնքի ներկայացուցիչները: