Աշխարհի ամենամեծ դայկիրին է ստեղծվել Կուբայում` Հեմինգուեյի հիշատակին (լուսանկարներ)

14:36 • 27.07.12

Կուբայի El Floritida բարում հանրահայտ ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյի պատվին ստեղծվել է երբևէ պատրաստված ամենամեծ դայկիրի կոկտեյլը` 270 լիտր, գրում է Metro.co.uk-ը:

 

Կոկտեյլը պատրաստելու համար պահաջվել է 10 բարմեն և 55 կամավոր, որոնց օգնությամբ իրար են խառնվել խմիչքի բաղադրիչներ ռոմը, կիտրոնը և շաքարավազը: Դայկիրին պատրաստ լինելուց հետո լցվել է հատուկ այդ նպատակով ստեղծված 2 մետրանոց բաժակի մեջ:

 

«Մենք անչափ երջանիկ ենք, քանի որ մեկ տարուց ավելի փափագած մեր երազանքն իրականություն է դարձել: Աշխարհի ամենամեծ դայկիրի կոկտեյլի պատրաստմամբ մենք ցանկացել ենք նշել Նոբելյան մրցանակակիր Էռնեստ Հեմինգուեյի ծննդյան 113-րդ տարեդարձը, ով եղել է El Floritida-ի մշտական հաճախորդներից»,- նշել է բարի մենեջերը: