Անժելա Սարգսյանի լուսանկարները տարածելու մեջ մեղադրվող Կարեն Արայանը դադարեցրել է հացադուլը
Դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռոնգրաֆիկ բնույթի նկարները տարածելու մեջ մեղադրվող Կարեն Արայանը, ով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անժամկետ հացադուլ էր հայտարարել, երեկ` հուլիսի 26-ին, դադարեցրել է հացադուլը. այս մասին Tert.am-ին ասաց Կարեն Արայանի մայրը՝ Մարինա Արայանը:
Նա նշեց, որ տղան հացադուլից հրաժարվել է, քանի որ նրան տեղեկացրել են, որ մայրը նույնպես տղայի հացադուլի պատճառով իրեն զրկել է հացից: «Նրան տեղեկացրել են, որ իր հացադուլից մայրդ նույնպես ակամայից հացադուլի մեջ է հայտնվել և համոզել են, որ դուրս գա»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ արդեն 7 ամիս անազատության մեջ գտնվող Կարեն Արայանը հուլիսի 17-ից կարել էր բերանը և անժամկետ հացադուլ հայտարարել: Մարդու իրավունքների գրասենյակից անցել էին նրան և համոզել՝ քանդել կարերը:
Կարեն Արայանը բանտից բաց նամակ էր հղել ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին, մարդու իրավունքների պաշտպանին, արդարադատության նախարարին և ԱԺ նախագահին՝ պնդելով, որ իր նկատմամբ առաջադրված մեղադրանքն անհիմն է:
Ըստ Կարեն Արայանի, դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարները տարածել է հենց ինքը՝ դերասանուհին:









