Հնդկաստանում 16 ուխտավոր է զոհվել

13:47 • 27.07.12

Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգում խոշոր ավտովթար է տեղի ունեցել:

 

Լեռնային ճանապարհի վրա ուխտավորների տեղափոխող ավտոբուսն ընկել է անդունդը: Կան նաև վիրավորներ:

 

Հայտնի է միայն, որ հավատացյալները ուղևորվում էին Ամարնաթհ քարանձավներ, որոնք կարևորագույն սրբավայրերից են համարվում Հինդուիզմում: Հազարավոր մարդիկ են տարվա ընթացքում այցելում Փահալգամ քաղաքի մոտ գտնվող այս քարանձավները, որտեղ, ավանդույթի համաձայն կան Շիվա աստծուն խորհրդանշող սառցաբեկորներ:

 

Այս ամիս ավելի վաղ նման վթար էր տեղի ունեցել, և կրկին զոհվել էին ուխտավորներ: