Իտալիայում արտաշիրիմելու են Ջուզեպե Գարիբալդիի դին

00:27 • 27.07.12

Իտալիայի ազգային հերոս Ջուզեպե Գարիբալդիի դին, որը գտնվում է Սարդինիայի կողքի կղզում, արտաշիրիմելու են, գրում է BBC-ն:


Գարիբալդին մեծ դեր է խաղացել 1861թ Իտալիայի միավորման հարցում, և այսօր նրա ժառանգները կասկածում են,  որ նրա մարմինը թաղված է այդ գերեզմանում: Վարկած կա, որ մահից հետո՝ 1882թ-ին Գարիբալդիի գերեզմանը բացել են ու փոխել են նրա աճյունը:


Իտալիայի մշակույթի նախարարությունը հավանություն է տվել արտաշիրինմանը, որը նախատեսված է սեպտեմբերին: Գարիբալդիի դին հետազոտելու են և համեմատելու են նրա ԴՆԹ իր ժառանգների ԴՆԹ-ի հետ: