ՌԴ Կիրով քաղաքում 5 մարդ զոհվել և 9-ը վիրավորվել է ավտովթարից

23:50 • 27.07.12

Volkswagen Transporter միկրոավտոբուսը ճակատ ճակատի բախվել է Renault Fluence մարդատար ավտոմեքենային Ռուսաստանի Կիրով – Կիրովոչեպեցկ մայրուղու վրա, հաղորդում է lifenews.ru-ն:

 

Միկրոավտոբուսի և սեդանի բախումից տեղում մահացել է 5 մարդ: Հարվածը այնպիսի ուժգնություն ուներ, որ միկրոավտոբուսը շրջվել և կողքի վրա է հայտնվել Ռադուժնի գյուղի մոտ:

 

Զոհվել են միկրոավտոբուսի ուղևորները և երկու մեքենաների վարորդները: Հիվանդանոց է տեղափոխվել 9 մարդ ծանր վիճակում, կոտրվածքներով և վնասվածքներով:
 

В микроатобусе погибли пассажиры и водитель