82-ամյա պարուհին դարձել է Lanvin-ի նոր դեմքը

17:00 • 27.07.12

Ֆրանսիական հանրահայտ Lanvin նորձևության տան նոր դեմքն է դարձել 82-ամյա պարուհի Ժակլին Մերդոկը, գրում է Euromag-ը:

 

Ընկերությունը գովազդային նոր դեմքի նման անսպասելի ընտրությունը պատճառաբանում է նրանով, որ այս անգամ ցանկացել է ընտրել նորաձևության աշխարհի հետ ընդհանրապես կապ չունեցող մարդու:  Այդ նպատակով նորաձևության տունը քասթինգ է հայտարարել 18-80 տարեկան սովորական մարդկանց համար, որոնցից ամենաշատը ժյուրիին տպավորել է հենց 82-ամյա կինը:

 

Բանն այն է, որ որոշ ժամանակ առաջ հայտնի նյույորքցի հայտնի լուսանկարիչ Արի Սեթը, փողոցում նկատելով Ժակլինին, առաջարկել է նրան լուսանկարել իր նոր ֆոտոշարքի համար:
Կնոջ լուսանկարները տեսնելուց հետո Lanvin-ը դադարեցրել է քասթինգը և անմիջապես կապվել Ժակլինի հետ` առաջարկելով նրան դառնալ ընկերության աշուն-ձմեռ 2012 նոր հավաքածուի գովազդային դեմքը:

«Ուղղակի անհավատալի է, որ մոդել դառնալու իմ երիտասարդական ցանկությունը տասնամյակներ անց իրականություն է դարձել: Այժմ իմ մյուս նպատակն է այցելել Փարիզ և նվաճել քաղաքն իմ գեղեցկությամբ և ճաշակով»,- նշել է «նորաձև» տատիկը: