Լիբանանում քննարկվել են Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների մանրամասները
Հուլիսի 25-ին Բուրջ Համուդի Ազգային Առաջնորդարանում կայացել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի և 100-ամյակի միջմշակութային մարմնի համատեղ նիստը, որը նախագահում էր Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը։
Ըստ ՀՀ Արտգործնախարարության մամուլի հաղորդագրության՝ նիստի ընթացքում քննարկվել են գալիք շաբաթների ընթացքում նախատեսվող միջոցառումների մանրամասները:
Նշվել է աշխատանքների համակարգման ու սերտ համագործակցության անհրաժեշտությունը բոլոր շահագրգիռ կառույցների միջև:
Քննարկվել են նաև լիբանանահայ համայնքում գործող բոլոր մշակութային միությունների համատեղ ծրագրերի մշակման և իրականացման մեխանիզմները:
Մասնավորապես, կարևորվել է Հայաստանի մշակութային տարբեր կառույցների և խմբերի հետ համագործակցությունը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ոգեկոչման միջոցառումների կազմակերպման համատեքստում։









