Լենինգրադյան փողոցի՝ Մարզահամերգային համալիրի դիմացի հատվածը 2.5 օրով փակ կլինի

18:46 • 27.07.12

Երևանի Լենինգրադյան փողոցի` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին հարակից ճանապարհահատվածը, ընթացող ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 27-ին, երեկոյան ժամը 22:00-ից մինչև հուլիսի 30-ը, ժամը 06:00-ն, երթևեկության համար կլինի փակ: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից:


Վարորդներին առաջարկվում է երթևեկել Շինարարների, Արզումանյան, Էստոնական և Հալաբյան փողոցներով: Պատճառած անհարմարության համար ոստիկանությունը հայցում է մեր համաքաղաքացիների ներողամտությունը: