ԱՄՆ-ում պատրաստված հսկայական սառնաշաքարը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում

14:58 • 27.07.12

Ամերիկյան Sees Candies հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող ընկերությունը սահմանել է աշխարհի «ամենաքաղցր» ռեկորդներից մեկը` պատրաստելով 3 տոննա 171 կգ քաշով ամենամեծ սառնաշաքարը, հայտնում է One News Page-ը:

 

Հսկայական քաղցրավենիքն արդեն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում և ցուցադրվելու է Սան Ֆրանցիսկոյի առևտրի կենտրոններից մեկում` Սառնաշաքարի ազգային օրվա կապակցությամբ:

«Պատկերացրեք, որ աշխարհի ամենամեծ սառնաշաքարն իր համային հատկանիշներով ընդհանրապես չի տարբերվում չափերով ավելի փոքր, սովորական կոնֆետներից»,- նշել է ընկերության տնօրեն Բրեդ Քինսթլերը:

 

Սակայն ներկաներին թույլ չի տրվի համտեսել սառնաշաքարը, քանի որ ցուցադրությունից հետո այն հալեցվելու է և օգտագործվելու այլ քաղցրավենիք պատրաստելու նպատակով: