Տորի օրանգուտանը թողնում է ծխելը

17:55 • 27.07.12

Ինդոնեզիայի Taru Jurug կենդանաբանական այգու Տորի կապիկը, որը հայտնի է ծխելու իր սովորությամբ, տեղափոխվել է այցելուների աչքից հեռու գտնվող մի փոքր կղզի:

Ըստ korrespondent.net-ի` այս տեղափոխությունը թույլ կտա կենդանուն հաղթահարել վնասակար սովորությունը: Տորին ծխում է արդեն 10 տարի, իսկ ծխախոտով նրան ապահովում են այցելուները` նրա վանդակը մնացորդներ նետելով:


Տորիին տեղափոխել են կենդանաբանական այգու ներսում գտնվող կղզին` Դիդիկ անունով էգ օրանգուտանի հետ միասին:

Այգու աշխատակիցների խոսքով` Տորին ծխել սովորել է կրկնօրինակելով մարդկանց պահվածքը, իսկ Դիդիկն էլ ամեն անգամ փորձել է խոչընդոտել դրան` տրորելով գետնին նետված մնացորդները:

«Չնայած կենդանիներին սնունդ կամ ծխախոտ նետելու արգելքին, այցելուները շարունակում են դա անել»,- դժգոհել է այգու տնօրեն Լիլիկա Քրիստիանտոն: