ԱՄՆ շահերը ներկայացնող դեսպանատունը դադարեցրել է գործունեությունը Դամասկոսում

19:05 • 27.07.12

Լեհաստանի արտգործնախարարությունը հայտարարել է Դամասկոսում դեսպանատունը փակելու մասին:


Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, լեհ դիվանագետները տարհանվելու են Սիրիայից:


Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ դա արվում է դեսպանատան աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար: Նա նաև նշել է, որ դեսպանատունը կվերսկսի աշխատանքը, երբ իրավիճակը Սիրիայում կկարգավորվի:

 

Լեհաստանի դեսպանատունը Սիրիայում ներկայացնում էր նաև ԱՄՆ-ի շահերը Սիրիայում:


Երեկ անվտանգության նկատառումներով աշխատանքը դադարեցրել էր նաև Հունաստանի դեսպանատունը Սիրիայում: