Պրահայի կենդանաբանական այգում գորիլան պատահաբար կախվել է

21:50 • 27.07.12

Պրահայի կենդանաբանական այգում այսօր պատահաբար կախվել է Տատու մականունով 5-ամյա արու գորիլան, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:


«Կատարվածը ամենաողբերգական դեպքերից է, որը տեղի է ունեցել Չեխիայի մայրաքաղաքի կենդանաբանական այգում սկսած 2002թ. ջրհեղեղից», - նման կերպ է մեկնաբանել կապիկի մահը այգու տնօրեն Միրոսլավ Բոբեկը:


Կենդանաբանական այգու աշխատակիցների խոսքով, Տատուն պատահական կախվել է այն ճոպանից, խաղալու ժամանակ:


Մյուս գորիլաները երկար ժամանակ չէին ցանկանում նրան լքել և ամեն կերպ պաշտպանում էին մարդկանցից, նրանց հնարավոր է եղել հեռացնել մահացած կապիկի մարմինը միայն հատուկ միջոցների կիրառմամբ` ջրի ուժեղ շիթի միջոցով: