Քեմերոնի հետ հանդիպումից հետո Ռոմնին հետ է վերցրել Օլիմպիադայի մասին իր խոսքերը

09:38 • 27.07.12

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Միթ Ռոմնին փոխել է Լոնդոնի Օլիմպիադայի մասին իր կարծիքը` Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ հանդիպումից հետո:


Ինչպես հայտնում է BBC գործակալությունը, բրիտանացի վարչապետի հետ հանդիպումից հետո Ռոմնին հույս է հայտնել, որ Օլիմպիական խաղերը կանցկացվեն բավական բարեհաջող:


Մինչ այդ, նա հայտարարել էր, թե «դժվար է պատկերացնել` ինչո՞վ այդ ամենը կավարտվի»: Նա կասկածով էր վերաբերվել Խաղերի ընթացքում անվտանգության միջոցառումներին, ինչպես նաև զգուշացրել էր միգրացիոն ու մաքսային ծառայությունների աշխատակիցների հնարավոր գործադուլների մասին:
 

Այս ամենին հանդիպման ընթացքում Քեմերոնը պատասխանել է, որ հեշտ կլիներ Խաղերն անցկացնել «կտրված մի տեղ»` ակնարկելով 2002թ.-ի Սոլթ Լեյք Սիթիի խաղերը, երբ Ռոմնին աշխատում էր կազմկոմիտեում: