Շուշիում ապլիկացիայի մանկական մրցույթ է անցկացվել (լուսանկարներ)

19:21 • 27.07.12

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության նախարարության և «Նարեկացի» արվեստի միության Շուշիի կենտրոնի համագործակցության շնորհիվ հուլիսի 24-ին կայացել է «Հայրենիք» թեմայով ապլիկացիայի մանկական մրցույթ:


Ըստ Նարեկացի արվեստի միության Շուշիի կենտրոնի մամուլի հաղորդագրության՝ մրցույթը տեղի է ունեցավ ՆԱՄ Շուշիի կենտրոնում և պատկանել է «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության միջազգային երկրորդ սիմպոզիումի միջոցառումների շարքին:
 


Մրցույթին մասնակցել են ՆԱՄ Շուշիի կենտրոնի նկարչության և մանրանկարչության դասարաններ հաճախող թվով քսան երեխա:


Մրցույթի ընթացքում թիմային աշխատանքների շրջանակներում արված գործերը կգնահատի սիմպոզիումին մասնակցող քանդակագործներից և նկարիչներից կազմված ժյուրին:


Մրցույթի արդյունքների մասին կհայտարարվի «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության միջազգային երկրորդ սիմպոզիումի փակման պաշտոնական արարողության ժամանակ, որը տեղի կունենա հուլիսի 31-ին։