Ստամբուլում տանտիրոջը սպանած հայաստանցին ցուցմունք է տվել
Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում վարձակալած տան տանտիրոջը սպանած 33-ամյա Գրիգոր Իշխանյանն ու նրա 20-ամյա ընկերուհին ցուցմունք են տվել:
Գրիգորը պատմել է, որ ինքն ու տանտերը տանը ճաշելիս են եղել, ինքը զուգարան է գնացել, իսկ երբ վերադարձել է, տեսել է, որ տանտերը հարձակվել է ընկերուհու վրա:
Նա խոստովանել է, որ ինքն է սպանել 49-ամյա տանտիրոջը:
«Առևտուր անելուց հետո կնոջս հետ տուն էինք գալիս, երբ տանտիրոջը հանդիպեցինք: Նրան մեր տանը ճաշելու հրավիրեցինք: Ավելի ուշ ես վեր կացա սեղանից, իսկ երբ վերադարձա` տեսա, որ նա փաթաթվել է կնոջս: Այդ ընթացքում կռիվ սկսվեց և ես հունից դուրս եկա: Ավելի ուշ վախեցանք ու փորձեցինք փախչել, սակայն ոստիկանությունը մեզ բռնեց»,-ցուցմունքում ասել է նա:
Սեդան նույնպես իր ցուցմունքում հաստատել է, որ տանտերը փորձել է իրեն սեռական բռնության ենթարկել:









