Սիրիայի և Հորդանանի սահմանին մարտեր են ընթանում. կա մեկ զոհ, մի քանի վիրավոր

08:28 • 27.07.12

Սիրիացի զինվորականները կրակ են բացել Հորդանան փախչել ցանկացող խաղաղ բնակիչների ուղղությամբ, ինչի հետևանքով երեխա է զոհվել, հայտնում է «Անադոլու» գործակալությունը: Կան բազմաթիվ վիրավորներ:


Ներկայում, ըստ գործակալության, սահմանին մարտեր են ընթանում: Հաղորդվում է նաև հորդանանցի վիրավոր զինվորի մասին, ով տեղափոխվել է Ալ Ռեմսայի (Հորդանան) հիվանդանոց:


Մարտերն ընթանում են սիրիական Դերաա քաղաքի մոտակայքում: Ըստ գործակալության` Հորդանանը լրացուցիչ զորք է մտցնում սահման: