ԱՄՆ-ում մոլեգնող փոթորիկների պատճառով 300 000 մարդ զրկվել է էլեկտրաէներգիայից (լուսանկարներ)
ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում ` Նյու Յորքում, Փենսիլվանիայում և Օհայոյում մոլեգնող, անձրևով և կարկուտով ուղեկցվող տորնադոների հետևանքով 300 հազար մարդ զրկվել է էկեկտրաէներգիայից, հայտնում է Bloomberg-ը:
Բացի այդ, անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով հետաձգվել է 842 չվերթ:
Ըստ ԱՄՆ-ի Փոթորիկների կանխատեսման կենտրոնի տվյալների` տորնադոն Օհայոից մինչև Նյու Յորք արմատախիլ է արել ծառերը, պոկել շենքերի տանիքները և վնասել էլեկտրասյուները:
Սակայն մասնգետները դեռևս չեն շտապում լավատեսական կանխատեսումներ անել` նշելով, որ տորնադոն չի հանդարտվի մոտակա 2 օրերի ընթացքում:









