Թուրքիան զորք ու տեխնիկա է տեղակայում Սիրիայի հետ սահմանին

14:11 • 27.07.12

Թուրք-սիրիական սահմանի սիրիական հատվածի 5 շրջաններում վերահսկողությունը քրդերին անցնելու մասին խոսակցություններից հետո թուրքական բանակը բերվում է ռազմական պատրաստվածության. տեղեկացնում է թուրքական Vatan-ը:

Սիրիայի հետ սահմանին թուրքական կողմը զինծառայողներ և մեծ քանակությամբ զինտեխնիկա է տեղակայում:

 

Երեկ բախումներ էին տեղի ունեցել Հորդանանի և Սիրիայի սահմանին:
 

Սիրիացի զինվորականները կրակ են բացել Հորդանան փախչել ցանկացող խմբի վրա: Ըստ առկա տեղեկությունների` վիրավորվել էր նաև հորդանանցի զինծառայող:
 

Հորդանանը նույնպես սիրիական սահմանին լրացուցիչ զորք է տեղակայում: