Հանրապետությունում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առաջիկա 5 օրերի կանխատեսում

18:39 • 27.07.12

Ըստ Արտակարգ իրավիճակների կայքի՝ հանրապետության տարածքում հուլիսի 28-ին հյուսիսային շրջաններում, 29-31-ին շրջանների զգալի մասում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:


Օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևելյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 29-30-ը կնվազի 4-6, օգոստոսի 1-ին կբարձրանա 3-4 աստիճանով:



Երևանում հուլիսի 28-ին, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-31-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:


Երևան քաղաքի հուլիսի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 40.50C (1973թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 13.70C (1925թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 26.30C