«Զվարթնոցից» բերման է ենթարկվել Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը
Հուլիսի 26-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Վահան Մանուկյանին։
Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ Մանուկյանը 2007 թ. մայիսի 30-ից Լեհաստանի Հանրապետության Ինտերպոլի ԱԿԲ կողմից հետախուզվում էր Լեհաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 209 հոդվածի 1-ին մասի /պարտապան/ մեղադրանքով:









