Ավտոպատահար Գորիս-Խնձորեսկ ճանապարհին. կա չորս տուժած
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հուլիսի 28-ին, ժամը 06.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհի 11-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար` հրդեհի բռնկումով:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Վազ 21099» մակնիշի 99 ՍՍ 066 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ Գորիս քաղաքի բժշկական կենտրոն են տեղափոխվել Մասիս քաղաքի բնակիչներ՝ 1954 թ. ծնված Սլավիկ Գևորգյանը, 1972 թ. ծնված Ռուզաննա Մնգասարյանը, 1992 թ. ծնված Աննա Գյուլնազարյանը և 1956 թ. ծնված Անահիտ Գևորգյանը:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:









