Ագրեսիան Ադրբեջանում մեծ թափ է առնում և նույնիսկ ոչ միայն հայերի նկատմամբ. փորձագետ
Ագրեսիան Ադրբեջանում մեծ թափ է ստանում, այստեղ կրիմինալը շատ է, այսօր հրավիրված ասուլիսին ասաց հանցագործությունների փորձագետ Գալյա Երեմյանը:
Փորձագետը նշեց, որ իրենք այդ եզրակացությանն են եկել՝ 2004-ից առանձնակի վերլուծություն կատարելով տեղի լրատվությունն ադրբեջանական պաշտոնական կայքերում ներկայացված մասնակի դեպքերը։
«Հասարակությունը ագրեսիվանում է ոչ միայն հայերի նկատմամբ, այլ իրենք իրենց նկատմամբ»,- ասաց նա և նշեց, որ Ադրբեջանում ամենատարածվածը թմրանյութերի տարածումն է, սպանությունները և սեռական բնույթի հանցագործությունները:
Ըստ նրա՝ բավական մեծ է ինքնասպանությունների թիվը՝ օրական 3-5 ինքնասպանություն է գրանցվում:
Փորձագետը տեղեկացրեց, որ criminalazerbaijan.com ռուսալեզու կայքում, որը գործում է 2004թ-ից, ներկայացված է տեղի հանցագործությունների իրական պատկերը։
«Եթե որոնողական ցանցում փնտրեք ռուսերենով՝ կրիմինալն Ադրբեջանում, առաջինը մեր կայքն է բերում, որտեղ ոչ թե հորինված տեղեկություններ են, այլ իրականությունը՝ վերցրած նրանց պաշտոնական հայտարարություններից»,- ասաց նա:
Կայքում նաև, ըստ փորձագետի, տեղ են գտել այն հանցագործությունները, որոնք ադրբեջանցիները կատարում են Ռուսաստանում:
«Ռուսաստանում ադրբեջանցիների կողմից ամենատարածված հանցագործությունն անչափահասների բռնաբարությունն է և թմրանյութերի վաճառքը»,- ասաց նա:
Գալյա Երեմյանի խոսքով՝ Ադրբեջանում բռնաբարությունը դարձել է պատժամիջոց, առանց հաշվի առնելու անձն անչափահաս է, թե ոչ:
«Օրինակ, ներկայացվում է հանցագործություն, ըստ որի, բռնաբարել են անչափահաս երեխա, որին մասնակից է դարձել նաև մի պատահական անցորդ: Դրանով սակայն չի սահմանափակվել, երեխայի հայրը և հորեղբայրը նույն ձևով են վրեժ լուծել»,-մանրամասնեց փորձագետը:









