Արցախի ՊԲ գեներալներից մեկին սպասարկող «Մերսեդես Ջի»-ի վարորդը երթևեկում է առանց ամրագոտու և հեռախոսով խոսելով (լուսանկարներ)
Այսօր՝ հուլիսի 28-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի ֆոտոխցիկը Իսակովի պողոտայում արձանագրել է «Մերսեդես Ջի» մակնիշի ՊԲ 00-056 համարանիշի ավտոմեքենան, որի վարորդը ավտոմեքենան վարում էր առանց ամրագոտու և վարելու ընթացքում խոսում էր հեռախոսուվ:
Նման արարքի համար Ճանապարհային ոստիկանության աշխատակիցը պետք է վարչական պատասխանատվության ենթարկի օրինախախտ վարորդին:
Գ. Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով նշված ավտոմեքենան սպասարկում է Արցախի ՊԲ գեներալներից մեկին:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի









